Բլոգերին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Մոսկվայի մետրոյում արված պրանկի պատճառով

Բլոգեր Կարոմատուլո Ջաբորովին, ում ձերբակալել են Մոսկվայի մետրոյում արված կորոնավիրուսի վերաբերյալ պրանկի համար, մեղադրանք է առաջադրվել: Այժմ Տաջիկստանի քաղաքացի բլոգերին սպառնում է մինչև 7 տարվա ազաազրկում՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ» հոդվածով:

Հիշեցնենք, որ Ջաբորովը ձերբակալվել և կալանավորվել է այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է մոսկովյան մետրոյում տեսագրված տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է  երիտասարդն ընկնում գետնին և սկսում ցնցվել, իսկ նրա ընկերները բղավում են, թե նա կորոնավիրուսով է վարակված՝ այդ կերպ խուճապ առաջացնելով մետրոյում:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ