Տղամարդը գնդակահարել է կնոջը երեխայի աչքի առջև, ապա ինքնասպան եղել

Մոսկվայի մարզի Սելյատինո գյուղի հանրակացարաններից մեկում տղամարդը երեխայի աչքի առաջ կրակել է կնոջը, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «LIFE SHOT» տելեգրամ ալիքը։

Հանցագործի անունը Արիֆ Սալաեւ է։ Սպանությունից հետո նա դուրս է եկել իր կնոջ՝ Ելենայի սենյակից, մտել իր սենյակ ու մեկ կրակոցով ինքնասպանություն գործել։

Նշվում է, որ Արիֆը և Ելենան պաշտոնապես ամուսնալուծվել են դեռևս 2016-ին: Սակայն, նրանք ֆինանսական խնդիրների պատճառով առանձին ապրելու հնարավորություն չեն ունեցել, ուստի շարունակել են միասին ապրել՝ իրենց հինգ երեխաների հետ:

Նշվում է նաև, որ նախկին ամուսինները հաճախ վիճել են:

Այժմ տղայի վիճակը, ով տեսել է մոր սպանությունը, բավարար է. նրա հետ աշխատում են հոգեբանները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ