7-ամյա Վիրսավի Մխիթարյանցի սիրտը գտնվում է ոչ թե կրծքավանդակի ներսում, ինչպես սովորական մարդկանց մոտ է, այլ դրսում. նրա սիրտը տեսանելի է մաշկի բարակ շերտի տակից: Երբ աղջկա ծնողները նրա ծնունդից վայրկյաններ անց իմացել են, որ նրա սիրտը կրծքավանդակի դրսում է, մեծ հոգեկան ցնցում են ապրել:
Սակայն շուտով պարզվել է, որ երեխան դրա պատճառով չի մահանա, եթե բժիշկների հսկողության տակ գտնվի:Երեխայի սիրտն արդեն մեկ անգամ վիրահատել են, սակայն ավելի վռճորոշ վիրահատությունը հնարավոր կլինի անել միայն երկու տարի անց: