«Բոլոր երկրներում նման դեպքեր լինում են». Ալեն Սիմոնյանը՝ բանակում զոհերի մասին

Այս խոսակցությունից հետո որևիցե ռազմական քայլի գնալու Ադրբեջանի համարձակությունը, պատրաստակամությունը շատ քիչ է լինելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ու պանելային քննարկման մասին:

Սիմոնյանի խոսքերով, այդ քննարկմանը Նիկոլ Փաշինյանն իրեն շատ հարմարավետ է զգացել, ինչը չի կարելի ասել Իլհամ Ալիևի մասին:

«Եվ մեկ ասպեկտ ընդգծեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք թե ինչ է դա, երբ հեղափոխության կամ մինիհեղափոխության մասին խոսում ես մի  ղեկավարի հետ, ով իշխանությունը ստացել է հորից և պատրաստվում է փոխանցել կնոջը: Այդ քննարկմանը մեր վարչապետը խոսում էր թվերով, գրքեր օրինակ բերելով, պատմական փաստեր օրինակ բերելով: Մեր երկրի համար աննախադեպ լավ բան է տեղի ունեցել: Ես նաև վստահ եմ, որ մեր քաղաքացիները հպարտ են իրենց վարչապետով ու այդ խոսակցությունով»,-ասաց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ