Բանակում վեճ ու կռվի համար շատ պատճառներ կան, քանի որ այնտեղ մրցակցություն կա զինվորների միջև․․․

Արթուր Ամարասն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եթե աշակերտը դպրոցում վատ վարք է դրսևորում, ծնող են կանչում: Բանակում նման բան չկա և զինվորի ցանկացած բացասական քայլ դիտարկվում է որպես կարգապահության խախտում կամ հանցանք, որի համար նրան պատժում են, ծայրահեղ դեպքերում էլ հանձնում իրավապահ մարմիններին: Կարգազանցությունը կամ հանցագործությունը ավարտվում է լավագույն դեպքում հրազենային վնասվածքով, իսկ վատագույնում՝ մահով:

Բանակում վեճ ու կռվի համար շատ պատճառներ կան, քանի որ այնտեղ մրցակցություն կա զինվորների միջև՝ ով է ավելի ուժեղ, քաջ, ով ավելի շատ հեղինակություն ունի, ով ում տղան է և այլն: Չնայած կանոնադրությունը փորձում է կանոնակարգել այդ փոխհարաբերությունները, կյանքում ամեն ինչ այլ կերպ է ստացվում: Ինչու? Որովհետև երիտասարտ տղաները, որոնք բանակ են գնում, անհրաժեշտ պատրաստվածություն չեն անցնում կոլեկտիվում բարդ հարաբերությունների համար:

Մյուս կողմից էլ այն դաստիարակությունը, որ նրանց տալիս է դպրոցը և հասարակությունը այսօր, շատ հեռու է կարգապահության ու փոխահարաբերությունների կուլտուրայի նվազագույն չափանիշներից: Նրանք սովոր չեն, որ իրենց հրամայեն, չգիտեն, որ պետք է ենթարկվեն հրամանի: Մեկ այլ շերտ էլ կա, որի երեխաները տարբեր պատճառներով հայտնվում են հանցագործների ու խուլիգանների ազդեցության տակ և բանակում, պահելով կապերը այդ մարդկանց հետ, փորձում են իրենց նոր կյանքում էլ շարժվել այդ նորմերով: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այն զորամասերում, որոնցում հրամանատարները չունեն անհրաժեշտ խստություն ու զգոնություն, նրանք ծառայակիցներին ահաբեկելով փորձում են կայանալ նրանց հաշվին: Արդյունքում մեծ վնասներ է կրում ընտանիքը, բանակը, հասարակությունը, իսկ մեղավորներ են համարվում բանակը և նրա ղեկավարությունը:

Այն տեմպերով, որ մեր հասարակության գիտակցությունն է զարգանում, զորակոչիկին բանակին իսկապես պատրաստելու համար տարիներ են պետք: Բայց մենք ժամանակ չունենք, քանի որ թշնամին քնած չէ: Երեկ ես գրեցի, թե իմ կարծիքով ինչպես կարելի է հենց այսօր օպերատիվ կերպով վերացնել կրիմինալ էլեմենտներին, դեդովշինան և անտարբերությունը զինված ուժերից:

Բայց ինչպես կանխարգելել նման երևույթները ապագայում? Դրա համար պետք է զինակոչիկների համար անցկացնել երիտասարդ մարտիկի դասընթաց: Մրցույթ է պետք հայտարարել ու ընտրել հասարակական կազմակերպությունների, ինչպիսին է Հայաստանի ԴՕՍԱԱՖը կամ այլ կայացած ռազմահայրենասիրական կազմակերպություններ, որոնք կարող են նման դասընթացներ կազմակերպել: Թեմաները պետք է ընտրվեն քաղաքագետների, հոգեբանների, պատերազմի հերոսների, ինչպես նաև զինկոմիսարիատների մասնագետների կողմից: Բնականաբար պրոցեսին մասնակցող բոլոր մասնագետները պետք է լիցենզավորվեն Պաշտպանության նախարարություն կողմից և պատասխանատու լինեն ուսուցման որակի համար:

Այսպիսով միամսյա հավաքների միջոցով կարելի է կարճ ժամկետներում դաստիարակել և վերադաստիարակել զորակոչիկներին և հոգեբանորեն նրանց պատրաստել զինված ուժերում ծառայության համար: Դասընթացի վերջում նրանք պետք է ստանան սերտիֆիկատ և բնութագիր, որը զորամասերի հրամանատարների համար շատ օգտակար կլինի: Նրանք, ովքեր բացասական բնութագիր կստանան, կուղղորդվեն հատուկ դիսցիպլինար կառույցներ, որոնց մասին երեկ խոսել ենք:

Նման լայնամասշտաբ ծրագիրը կպահանջի չնչին բյուջե՝ մասնագետներին վճարելու և կազմակերպությունների ծախսերը հոգալու համար: Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոն դրամի մասին, որը չնչին գումար է համեմատած մահվան և այլ դժբախտ դեպքերում փոխհատուցման և հետաքննության համար արվող ծախսերի հետ:

Այսպիսի մոտեցումը, վստահ եմ, բավարար է որպեսզի մեր պատանիները, նույնիսկ հոգեբանորեն ու բարոյապես անկայունները, պատրաստ լինեն զինված ուժերում ծառայության համար: Մյուս կողմից սա կօգնի սերունդների միջև կապին, պատերազմի ժամանակ ձևավորված բարձր բարոյական ու ռազմահայրենասիրական ոգու ու ավանդույթների փոխանցմանը, ինչպես նաև մեր վետերաններին կտա օգտակարություն և այսօր բանակի կայացման մեջ մասնակցելու հնարավորություն:

Եթե աշակերտը դպրոցում վատ վարք է դրսևորում, ծնող են կանչում: Բանակում նման բան չկա և զինվորի ցանկացած բացասական քայլ…

Posted by Artur Amaras on Monday, February 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ