Մեր տան մոտերքը մի վուլկանիզացիա կա, որը մի 18-19 տարեկան երիտասարդ ա աշխատեցնում…

Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նորքում, մեր տան մոտերքը մի վուլկանիզացիա կա, որը մի 18֊19 տարեկան երիտասարդ ա աշխատեցնում: Մի անգամ իրա մոտ ակերի օդն եմ ստուգել տվել, փչել ա, բայց ինչ արել եմ գումար չի վերցրել: Երեկ մեքենայիս ակը բավականին իջած էր, գնացի մոտը, փակ էր, համար էր կպցված: Զանգեցի, ասեց տանն եմ, հեսա կգամ: Եկավ, ասում եմ. Ակը քանդի սարքի, ասում ա. Հոպար ջան էդքան իջած չի, փչեմ, ըտենց քշի, եթե էլի իջնի, նոր քանդեմ:

Էդ ընթացքում մի ավտո կանգնեց, վարորդը՝ 50֊ի մոտ տղամարդ մոտեցավ, թե բա ապեր բալանսիրովկա անու՞մ ես: Լսելով դրական պատասխանը շարունակեց. Մի հատ հետևի ակերս բալանսիրովկա արա, թափ ա տալիս: Երիտասարդը հարցրեց. Ի՞նչ արագության տակ ա թափ տալի: Վարորդը պատասխանեց. 20֊30 կմ արագությունից սկսած: Ասում ա. Հոպար, էդ բալանսիրովկայից չի, էդ ուրիշ դեֆեկտ ա, տար խադավիկի մոտ: Վարորդն էլ. Ապեր, բայց հետևի ակերը բալանս չեմ արել, դու արա, ինձ թվում ա դրանից ա:

Երիտասարդը պատասխանեց. Հոպար ջան բալանսիրովկից թափ տալը 90 արագությունից հետո ա լինում, էդ ուրիշ բան ա: Հոպարը մի հատ էլ ասեց. Բայց… ու երիտասարդը խոսքը կտրեց. Ինձ ավելի լավ, գործ կանեմ, փող կաշխատեմ, բայց ախր դրանից չի… Հոպարը համոզվեց, նստեց մեքենան գնաց: Երիտասարդը վերջացրեց իմ մեքենայի ակերի փչելը ու ասեց. Որ իջնի եկեք: Աննկատ 1000 դր դրեցի պատուհանի գոքին ու դուրս եկա: Արդեն նստել էի մեքենան վազելով եկավ: Փողն էր հետ տալի, ասում ա չի լինի հոպար, գործ չարեցի, ասում եմ ախր զանգեցի, էս ցրտին եկար, ակս փչեցիր, խորհուրդ տվեցիր, դա էլ ա գործ: Չէ, ասում ա, էդ ինչ գործ…

Վերջը մի կերպ համոզեցի փողը վերցրեց, բայց պայմանով, որ մյուս անգամները փող չեմ տալու: Ասեցի օքեյ ու արդեն քշելուց առաջ պատուհանը իջեցրեցի ու ավելացրեցի. Ապեր քո գործերը շատ լավ են լինելու: Զարմացած հարցրեց ինչի՞ց իմացաք, ասում եմ որովհետև մրցակիցներիցդ մի մեծ առավելություն ունես՝ գործի մեջ ազնիվ ես…

Երեկ արդեն մեր գլխավոր մենեջերին ասեցի, որ Արտ Լանչի բոլոր մեքենաները ակերի հետ կապված խնդիրների դեպքում դիմեն էդ վուլկանիզացիա:

Նորքում, մեր տան մոտերքը մի վուլկանիզացիա կա, որը մի 18֊19 տարեկան երիտասարդ ա աշխատեցնում: Մի անգամ իրա մոտ ակերի օդն…

Posted by Bakur Melkonyan on Tuesday, February 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ