Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան …

 

Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ընթանում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում:

Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը:

The 9th congress of the Prosperous Armenia Party took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex

Եւ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սեւացնել «հակառակորդի» ղեկավարին: Եթե անկեղծ, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին:

աղբյուրը՝  armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ