««Թալանչիների բրիգադը» կորցնում է վերջին պատվարը»․ Կարապետ Ռուբինյան

Ես հասկանում եմ այն շրջանակներին, ովքեր սահմանադրական հանրաքվեի մասին խոսելիս անցնում են ոչ նորմատիվային լեքսիկոնի, քանի որ բոլորի մոտ այն զգացողություն է, որ վերջին պատվարը կորցնում են, փրկության վերջին հույսը թալանչիների բրիգադը կորցնում է։ Այս մասին ասաց Աժ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն՝ ընդգծելով, որ հիմա պարզ է, որ կշահարկեն երկար ժամանակ, բայց նրանց դեմ ամենալավ հաղթաթուղն է որոշվել օգտագործել։ Հիմա ինչ կորոշի ժողովուրդը՝ այդպես էլ կլինի։

Անդրադառնալով Եվրոպական կառույցների արձագանքին նա նշեց, որ լավ կլինի այդ կառույցների հետ մանրամասն բացատրական աշխատանք կատարվի։ «Որքան հասկանում եմ՝ նման աշխատանքներ տարվում են։ Բայց պետք է հաշվի առնել, որ եվրոպական կառույցները վերջին ատյանի դատարան չեն մեզ համար, մենք պետք է, այնուամենայնիվ, մեր երկրի ժողովրդավարացման շահերից խոսենք և դրանցից դրդված գործողություններ անենք։ Ի վերջո, այդ Եվրոդատարանում, Վենետիկի հանձնաժողովում, Եվրոպառլամենտում մարդիկ են, իսկ մարդիկ տարբեր են լինում։

Մենք գիտենք, որ տարբեր շարժառիթներ ու թուլություններ են ունենում։ Մենք նաև գիտենք, որ Հանարապետական կուսակցության կարկառուն ներկացուցիչները բացականին ջերմ հարաբերություններ պահպանել և նույնիսկ «հաթաթա» են մեզ տալիս այդ կառտույցների միջոցով։ Ուրեմն, այնուամենայնիվ, վերջնական գործելաոճը պետք է լինի հնարավորիս բացատրական աշխատանքներ կատարելը, ներկայացնելը, թե ինչ համար է դա արվում, եթե հասկանան՝ շատ լավ է, եթե չհասկանան՝ իրենց խնդիրն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ