«Տարբեր զորամասեր այցելություններ են կատարում, մենք մեզ ռեկլամ չենք անում». ՌՈ պետ

Ձեր հարցը բարձրացվեց Ազգային ժողովում, թե բանակում ոչ մարտական հանգամանքներում վերջին 43 օրում ունեցել ենք 10 զոհ, իսկ, ահա, ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի կոչում են տալիս…

-Ես 88 թվականից սպա եմ, 31 տարեկանում գնդի հրամանատար եմ եղել եւ շատ լավ տիրապետում եմ զինվորական կյանքին: Այդ հարցի հետ կապված՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ խնդիրը հասկանալու համար այսօր պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում:

ՀՀ վարչապետը շատ լավ տիրապետում է իրավիճակին եւ շատ լավ գնահատական տվեց: Ես կրկնում եմ՝ Ռազմական ոստիկանությունն ամեն ինչ անում է բանակում կարգազանց զինվորներին պատասխանատվության կանչելու համար:

Ավելին՝ Ձեզ հայտնեմ՝ մենք մեզ ռեկլամ չենք անում, բայց Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ այս օրերին տարբեր զորամասերում այցելություններ են կատարում:

Խնդրում եմ, չկապեք այդ դեպքերի հետ։ Ես էլ երեք օրով գնում եմ Պաշտպանության բանակ.դա, կրկնում եմ, մի՛ կապեք այս վերջին դեպքերի հետ, դա մեր ամենօրյա աշխատանքն է, որը կատարում ենք: Ավելին՝ Ձեզ ասեմ՝ զորամասերի հրամանատարների հետ Ռազմական ոստիկանությունը համատեղ զբաղվում է կարգազանց զինվորների մասով, եւ արվում են կոնկրետ աշխատանքներ: Կներեք, այլ բան չեմ կարող ասել:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Առաքել Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել էր դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ