«Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից». վարչապետ Փաշինյան

Քիչ առաջ Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով:Խոսելով «Խոջալուի ցեղասպանության» մասին, Փաշինյանը հիշեցրեց Ալիևին, որ  90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթի՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից.

«Դա, իմիջիայլոց, տեղի ունեցավ, քանի որ այդ իրադարձության հետևանքով Այաս Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից»,-հավելեց Փաշինյանը:

Խոսելով ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերին, Փաշինյանը նշեց, որ, եթե նայենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ.

«Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, շատ կարևոր է նշել դա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ