Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մյունխենում այս րոպեներին տեղի է ունենում օրվա գլխավոր իրադարձությունը` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Մյունխենից, հանդիպումը տեղի է ունենում երկու ֆորմատով` առաջին հատվածը երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումն է, որտեղ Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն արցախյան խնդրին վերաբերող տարբեր մանրամասներ, այնուհետ տեղի կունենա երկրորդ հատվածը, որտեղ երկու երկրների ղեկավարները կմասնակցեն հրապարակային քննարկման:

Պանելային այդ քննարկումն ամբողջությամբ նվիրված է ԼՂ խնդրին, և այն կվարի «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Ա. Վալանդերը:

Մանրամասները` տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ