Հարցում․Կցանկանայիք Մկրտիչ Արզումանյանին տեսնել Գյումրու քաղաքապետի պաշտոնում

Մկրտիչ Արզումանյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։

Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։

Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը։ Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր։

Նկարահանվել է 10-ից ավելի ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Հեռուստատեսային առաջին հաղորդումը, որում նկարահանվել է, եղել է «Շարմ» ընկերության «220 վոլտ» հումորային նախագիծը, որին հաջորդել է «Մութ Պատմություն» նախագիծը։

2003 թվականից սկսել է նկարահանվել «Կարգին հաղորդում» հումորային նախագծում, որին հաջորդել է «Կարգին սերիալ»-ը, որտեղ մարմնավորել է Ադիկի կերպարը։ Այն տևել է 6 եթերաշրջան։ 2013 թվականից սկսել է նկարահանվել «Տնփեսա» սիտքոմում։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է «Մեր բակը»-ն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ