«Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ…». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութո և կատարել է հետևյալ գրառումը.

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ավելի քան 100 դեպք:

Մեր բժիշկների նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ փոքրիկ պացիենտների 75 տոկոսը բուժվում և վերադառնում է տուն: Քաղցկեղը հաղթահարելու դժվար, բայց ոչ անիրական ճանապարհին նրանց կողքին է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը: Այս պահին ունենք մինչև 25 տարեկան 300 շահառու:

Պացիենտներին տրամադրվում է անվճար դեղորայք, բուժում, վիրահատական միջամտություններ, օրական չորսանգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն: Շատ ուրախ ենք, որ այսօր ավարտվող ֆլեշմոբով քաղցկեղի դեմ պայքարում մեր ընկերների թիվն ավելացել է ավելի քան 3000-ով: Շնորհակալություն ձեր մասնակցության համար և հիշե´ք.

ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ:

Միասին կարող ենք կյանքեր փոխել, միասին կարող ենք կյանքեր փրկել

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ավելի քան 100 դեպք: Մեր բժիշկների նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ փոքրիկ պացիենտների 75 տոկոսը բուժվում և վերադառնում է տուն: Քաղցկեղը հաղթահարելու դժվար, բայց ոչ անիրական ճանապարհին նրանց կողքին է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը: Այս պահին ունենք մինչև 25 տարեկան 300 շահառու: Պացիենտներին տրամադրվում է անվճար դեղորայք, բուժում, վիրահատական միջամտություններ, օրական չորսանգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն: Շատ ուրախ ենք, որ այսօր ավարտվող ֆլեշմոբով քաղցկեղի դեմ պայքարում մեր ընկերների թիվն ավելացել է ավելի քան 3000-ով: Շնորհակալություն ձեր մասնակցության համար և հիշե´ք. ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ:#Cityofsmile#Changesomeoneslife#Միասինկարողենքկյանքերփրկել#Քաղցկեղըդատավճիռչէ

Posted by Anna Hakobyan on Friday, February 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ