«Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է». Լուսինե Բադալյան

ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՊՎԾ պետ (ժամանակավոր դադարեցված) Դավիթ Սանասարյանի հետ և կից գրել։

«Հեղափոխության վերջին օրը: Դավիթը երջանկությունից օդերում էր:

Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է

Մի քիչ ուշանում է, բայց չհաղթելու տարբերակ չունի:

Սուտը, լինում է, որ իշխում է, տարածվում է, ամրապնդվում է, բայց, որպես կանոն, վաղ թե ուշ բացահայտվում է:

Պետք է դիմանալ, պայքարել, չհանձնվել… Դավիթի վերջին մեկ տարին լակմուսի թուղթ էր ինձ համար` բազմաթիվ մարդկանց իմ շրջապատում իրենց ճիշտ դարակներում դասավորելու հարցում։

Դավիթ Սանասարյան սենց բաներ ես հաղթահարե՞լ։ Սա էլ կանցնի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ