Վերջին դեպքերը վկայում են, որ, առանց չափազանցնելու, կրիմինալը պատերազմ է հայտարարել բանակին․․․

– Վերջին դեպքերը վկայում են, որ, առանց չափազանցնելու, կրիմինալը պատերազմ է հայտարարել բանակին:

– Կրիմինալը բանակին պատերազմ չի հայտարարել, կրիմինալը լավ դիրքավորվել է նաև բանակի կառույցներում: Վերջին դեպքը, որը հնչեղ անվան հետ էր առնչվում, խոսում է այն մասին, որ կրիմինալ դրսևորումներով սիմվոլներ դարձած մարդկանց զավակների միջոցով այդ ամենը տեղափոխվում է բանակ: Երբ որ այդպիսի ընտանիքների զավակները բանակում են, հրամկազմը առնվազն պետք է ուշադիր լինի, նման դեպքերում կառաջարկեի նրանց հատուկ ռեժիմի ուշադրության կենտրոնում պահել, որովհետև ընտանիքի բարքերը կարող են բանակ տեղափոխվել: Սա «կորոնավիրուսի» նման է, որը պետք է չեզոքացվի, այն ոչ միայն մարդկային ճակատագրերի խեղման պատճառ է դառնում, այլ նաև կյանք է արժենում:

– Եթե դրսի ձեռքը սահմանը անցնում է, մտնում է բանակ, դրա պատասխանատուն հենց հրամանատա՞րը չէ:

– Այո՛, հրամանատարը չպետք է որևէ արտոնություն հանդուրժի, նա է տվյալ զորամասի թիվ մեկ պատասխանատուն և չպետք է հանդուրժի ինչ-որ հնչեղ անունով ծնողի զավակի համար արտոնությունների՝ լավ հեռախոսի, լավ պայմանների առկայությունը. բանակում ծառայության ընթացքում կանոնակարգային հարաբերությունները պետք է գերիշխեն համատարած բոլորի նկատմամբ:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ