«Ոչ»-ի կողմնակիցները ազնիվ չեն, եթե դեմ են ու չեն պայքարում, ուրեմն մի բան այն չէ․․․

Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ ՀՀ Սահմանադրությունը կաղում է երկու ոտքից: «Սահմանադրությունը դարձրել են դոգմա, որի մեջ հնարավոր չէ փոփոխություն անել, միայն կարելի է մեկնաբանել, և փաստորեն ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը, զրկված է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու իրավունքից»:

«Գործող Սահմանադրությունը խոտան է, բազմաթիվ խոցելի տեղեր ունի»,- ընդգծեց Գ. Ջհանգիրյանը՝ հույս հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում կանդրադառնա նաև այդ խոցելի խնդիրներին:

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ հանրաքվեն ժողովրդավարական բարձրագույն լուծումներից մեկն է. «Կարծում եմ՝ «Ոչ»-ի կողմնակիցները ազնիվ չեն, եթե դեմ են, ուրեմն թող պայքարեն այս հանրաքվեի անցկացման դեմ: Եթե դեմ են, բայց չեն պայքարում, ուրեմն մի բան այն չէ»:

«Գաղտնիք չէ, որ հայտնի քրեական գործի հետ կապված՝ Սահմանադրական դատարանը դարձել է վերջին հույսն ու հավատը, և որը ինչ-որ իքս պահի պետք է որոշում կայացնի: Կարծում եմ՝ սա է խնդիրը: Եվ շատ լավ հասկանում են, որ այդ հույսը գնալով մշուշոտ է դառնում»,- նշեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է նախկին իշխանության համար այդքան կարևոր ՍԴ-ում իրենց մարդկանց պահելը:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ