Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախևառաջ քաղաքական որոշում է…

-Ինչո՞ւ բանը հասավ հանրաքվեի:

-Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախևառաջ քաղաքական որոշում է, բայց մինչ այդ որոշմանն անցնելը ուզում եմ շատ կարևոր, անկյունաքարային հարցի վերաբերյալ խոսել՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման համատեքստում, և կուզեի, որ քաղաքական գործիչներն այս հանգամանքի վրա հատուկ ուշադրություն դարձնեն: Եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չէ Հայաստանում, որևէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հանգուցալուծման նման կտրուկ միջոցները:

Այդ դեպքում ինչո՞ւ է այդ գնահատականն այսքան ուշանում:

-Սա կրկին քաղաքական որոշման խնդիր է: Կարծում եմ՝ դա անհրաժեշտություն է, այսպես թե այնպես որևէ պահի, մինչև հարցը քաղաքացիների քվեի որոշմանը հասնելը, այս գնահատականը պետք է տրվի, հակառակ դեպքում գործընթացը բովանդակազուրկ է դառնում: Ինչ վտանգ կա դրանում. խնդրի ձևակերպումը թերի է լինելու, և մենք ոչինչ չենք ավելացնելու Հայաստանի ժողովրդավարության, ոչ էլ սահմանադրականության վրա: Եթե խնդիրը ամբողջական ձևակերպված չեղավ, մենք ոչինչ չենք ավելացնելու հաջորդ դատարանի գործունեության համար՝ լինելու ավելի արդյունավետ, լինելու ավելի կայուն պաշտպան ժողովրդավարության և անհատական իրավունքների: Այլ խոսքով՝ եթե մենք չենք ասում, թե ինչն է, որ մեզ բերել է այս հանգրվանին, այդպես էլ չենք ունենալու այն պատասխանը, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի նոր Սահմանադրական դատարանը: Դա վտանագավոր է:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ