Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հանրաքվեին չի մասնակցելու։ Երկու պատճառով.

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հանրաքվեին չի մասնակցելու։
Երկու պատճառով.
ա. ընտրակաշառք բաժանող չի լինելու
բ. իմքայլականները ստիպված չեն լինելու ասել, որ ԲՀԿ-ն առողջ, ինտելեկտուալ եւ արժանապատիվ կուսակցություն է։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-նշեց Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև հիշեցրեց, որ դեռ նախորդ գումարման ԱԺ-ում իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հարցով քվեարկությանը:

Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հանրաքվեին չի մասնակցելու։Երկու պատճառով.ա. ընտրակաշառք բաժանող չի լինելուբ. իմքայլականները…

Posted by Լիզա Ճաղարյան on Friday, February 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ