ՀՀԿ-ի վերջին զբաղմունքը․ Ի՞նչ են անելու նրանք հանրաքվեից հետո

Հրայր Թովմասյանի «գործը» կարծես հասավ իր գագաթնակետին, երբ ՀՔԾ-ն ՍԴ նախագահի հետ առնչվող նախաքննության գաղտնի նյութերը տրամադրել էր Հ1-ին ու լիազորել՝ հանրայնացնել դրանք, իսկ այդ ռեպորտաժից տպավորված վարչապետը բացականչեց․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

Հարցի իրավական ու բարոյական ասպեկտները մի կողմ թողնենք, քանի որ իշխանությունների կողմից դրանք տևականորեն ոտնահարվում են Հրայր Թովմասյանի հանդեպ։ Խոսենք հարցի քաղաքական կողմի մասին։

Այ սա են բանիմաց մարդիկ փորձում հասկացնել Փաշինյանին, որ ՍԴ-ն վերջին բաստիոնն է վարչապետին բռնի ուժով հեռացնելու դեմն առնելու ճանապարհին։ Թովմասյանի հեռանալով՝ նախկիները ոչինչ չեն շահի ու ոչինչ չեն կորցնի, նրանց վերադարձի շանսերը դրանից ո՛չ կավելանան, ո՛չ կպակասեն, բայց Փաշինյանը կներքաշվի ուրիշների խաղի մեջ, որտեղ ինքը բոլոր առումներով պարտվելու է։ Իսկ մեզ համար դա ծայրահեղ անցանկալի է, քանի որ կարող են իշխանության գալ ոչնչի առաջ կանգ չառնող ուժեր, ինչը կարող է հանգեցնել ներքին ու արտաքին լարվածությունների միավորման, ինչը հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ