«Արսեն Թորոսյանը չէր կարողանում աչքերիս մեջ նայել». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր դեմ երկու հիրմնական ցուցմունք կա, որոնցից մեկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է։

Սանասարյանն ասաց, թե չգիտի գուցե ճնշել են Թորոսյանին, որպեսզի իր դեմ ցուցմունք տա։ Նա նշեց, որ իր և Թորոսյանի միջև կա նամակագրություն, որը փաստում է այն, որ ինքը տեղյալ չի եղել, որ ենթական կապ ունի դիալիզի սարքերի հետ։

Սանասարյանը լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ երբ այդ նամակագրությունը ցույց է տվել Թորոսյանին, նա չի կարողացել իր աչքերի մեջ նայել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ