Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: «Եթե Ծառուկյանը մարտի 1-ի հետ կապ ունի, թող ինձ մասսայական գնդակահարեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին վերաբերող հարցին: Լրագրողներից մեկը նկատեց՝ խոսակցություններ կան, որ մարտի 1-ի ծեծուջարդին իր թիկնազորի անդամներն էլ են մասնակցել:
«Ով նման բան է ասում, անբարոյական ընտանիքից է, շանտաժ են անում»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցին էլ, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ իրենք այժմ համագործակցում են իրենց գործընկերների հետ:
Նկատի ունի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Քոչարյանի հետ ո՞նց կարանք համագործակցենք»,- զարմացավ Գագիկ Ծառուկյանը:
Շտապ տարածել👇Ծառուկյանի թիկնազորը մասնակցել է Մարտի 1-ի սպանդին և 10 քաղաքացիների սպանությանը. ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐ
Posted by BBC.am on Sunday, December 16, 2018