Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել:

Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ