«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, ինչպես ինքն էր մեկնաբանել՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը:
«Դուք, ում ասես, հանել եք մեզ վրա, որ մենք իրանց հարվածենք, բայց ես ուրիշների ետևում թաքնվողը չեմ, կմաշենք ձեզ, այնքան երկար կպայքարենք, որ կմաշեք:
Դուք 2017 թվականին եկաք ընտրության, կլանեցիք «Ելք»-ի ընտրող ուժը և եթե դա չանեիք, մենք կլինեինք երկրորդ ուժը ու չենք թողնի՝ Սերժ Սարգսյանը իր շուրջն ստեղծի այս բուֆերային ուժը: Հիմա դուք եկաք ու դարձաք երկրորդ ուժը ու նեղանում եք, որ ձեզ ասում ենք՝ ինչ եք արել երկրորդ ուժը լինելով… Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին»,- հիշեցրեց Էդմոն Մարուքյանը:
«Ձեր ֆեյքերը գրում են՝ սրանք ծախվել են, Միշիկի մարդիկ են: Որեմն լսեք՝ ոչ Միշիկը, ոչ Սաշիկը, ոչ Սերժիկը մեզ չի օգնել, չի օգնում ու չի կարա օգնի:
Միշիկը մեզնից չի կարա փողերը հետ ուզի, բայց այ Ռոբերտ Քոչարյանը ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է հետ ուզում, որովհետև իրա շնորհիվ եք ստեղծվել: Բայց ինչ եք անում էդ մարդու համար, ոնց որ 2015 թվականին եք ժողովրդին լքել, տենց էլ էդ մարդուն եք լքում: