«Երկար մնացի առանց ամուսնուս». Սիլվի Բարկովան Մումբայ վերադարձի մասին

Հնդկաստանում իր երջանկությունը գտած դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ապրում էր այնտեղ, վերջին ամիսներին Երեւանում էր, սակայն առանց ամուսնու:

Թեեւ շատերը շտապել էին մտածել, թե զույգը բաժանվել է, Սիլվին օրեր առաջ վերադարձել է Մումբայ: «Հայաստանում անցկացրածս ամիսներն ինձ համար մի ակնթարթ էին: Հասցրել եմ արդեն կարոտել իմ հայրենիքը, սակայն, բնականաբար, պետք է գնայի:

Նույնիսկ երկար մնացի առանց ամուսնուս»,-ասել է Սիլվին եւ հավելել, որ այս ամիսների ընթացքում ամուսինը դժվարությամբ է դիմացել կարոտին, իսկ օդանավակայանում հանդիպելուն պես նրանց երկուսի ուրախությանը չափ ու սահման չի եղել:

Ազգությամբ հայ հարսի ամիսներով բացակայությունը քննարկումների եւ խոսակցությունների առիթ չի հանդիսացել նրա ընտանիքում. «Հնդիկներն ունեն մի ադաթ, ըստ որի՝ ամուսնությունից մեկ ամիս անց կինը կարող է մի քանի ամսով գնալ հայրական տուն»:

Սիլվին խոստովանում է, որ շատ կցանկանար ամուսնու հետ տեղափոխվել Երեւան, սակայն աշխատանքի պատճառով նրանց դա չի հաջողվում:

Առջեւում սիրո տոնն է, եւ դերասանուհին այն կնշի ամուսնու հետ. «Շատ ուրախ եմ, որ այդ օրը միասին կլինենք: Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել՝ ինչ նվիրեմ, բայց հաստատ մի լավ ու պետքական նվեր կընտրեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ