Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին բնակարանային գողերին. նրանք էին «Պատառաքաղը», «Շերեփն» ու «Գդալը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այնուհետև իրականացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են փետրվարի 5-ին Արարատի մարզում բնակարանային գողության մեջ կասկածվողներին։

Ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Աղաջանյանը, 30-ամյա Արտակ Գալստյանը և 28-ամյա Աշխեն Ջանունցը։ Պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, և գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը և ննջասենյակները տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար և այլ իրեր։

Նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ և Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների ճիշտ, օպերատիվ ու քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում եռյակը հայտնաբերվեց։  Նշված անձինք ձերբակալվել են։ Նրանցից մեկը «նավոդկա տվողըն է», ում ականունը »Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ