«Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման» . Անգելա Մերկել

Մեծապես ուրախ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում ողջունել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասաց ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանում ներկայումս մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մեծ փոփոխություններ են ակնկալվում իրավական համակարգում, որն այդքան էլ  հեշտ գործընթաց չէ, բայց մենք հաջողություն ենք ցանկանում ձեր այդ քայլերում։ Մեր հարաբերությունները ինտենսիվացել են, կարող եմ ասել, որ երբ Հայաստանում էի, շատ էի ոգևորված ԹՈՒՄՈ կենտրոնով և վերջերս ստորագրվեց համաձայնագիր մեզ մոտ ԹՈՒՄՈ կենտրոն ստեղծելու համար, և այս տարվա աշնանը Բեռլինում կբացենք ԹՈՒՄՈ կենտրոն։

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին մենք ունեցանք նաև տնտեսական ֆորում, որը մի նոր ճյուղ է բացել գերմանա-հայկական հարաբերություններում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ Հայաստանը շատ ինտենսիվ մեզ հետ համագործակցում է  Աֆղանստանում մեր առաքելությունում։ Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք, դա լինելու է այսօրվա մեր քննարկման թեման»,-նշեց նա։

Բանակցություններից առաջ Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք գալիս հայտարարություններով։

Բանակցություններից առաջ Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես ենք գալիս հայտարարություններով։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, February 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ