Տաթեւիկ Ռեւազյանի պատասխանները հունից հանեցին Մելքումյանին. նա սկսեց տեղից խոսել

Հարցը նրանում չէ` Հայաստանին ազգային ավիափոխադրող հարկավոր է, թե՞ ոչ, այլ մրցակցային կառույց ստեղծելու մեջ է: Այս մասին փետրվար 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջեւ համաձայնագրի» վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց, որ բոլորը կցանկանային թռչել ազգային ավիափոխադրողի ինքնաթիռներով, բայց անհրաժեշտ է հաշվի նստել իրականության հետ: «Արդյո՞ք մենք պատրաստ ենք ունենալ ավիափոխադրող, որը թռչելու է դատարկ ինքնաթիռներով: Պատրաստ ենք արդյո՞ք փակել այդ ծախսերը: Առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել այս հարցերին»,- ասաց Ռեւազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ