«Մենք իրավունք չունենք՝ թույլտվություն տալու թռիչքներ դեպի Արցախ». Տաթևիկ Ռեւազյան

Մենք շատ բանավեճեր ենք ունեցել Ղարաբաղում օդանավակայանի գործարկման շուրջ, քանի որ մենք իսկապես ուզում ենք լուծում գտնել այս հարցում: Այս մասին փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Սակայն, ըստ նրա, փաստն այն է, որ Ադրբեջանն որոշել է փակել  Ղարաբաղի օդային տարածքը: «Մենք` որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ դեպի Ղարաբաղ թռիչքների համար: Սա քաղաքական խնդիր է, որը չի կարելի լուծել մեր մակարդակում»,- ասաց Ռեւազյանը:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ