Ինչպես դիմավորեցին Գերմանի ժամանած վարչապետ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ