Սերգեյ Դանիելյանը Սահմանադրական դատարանի սպասվող հանրաքվեի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:

Ապա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:

Ահա այս ամենի մասին է այս մի քանի օրերի լրահոսը։ Բոլորը իրենց մեկնաբանություններն են անում , իրենց տեսակետները հայտնում, իսկ սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը դա անում է իրեն բնորոշ ոճով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ