Հրդեհ Ավստրալիայում. կենդանիների ավելի քան 100 տեսակ օգնության կարիք ունի

Ավստրալիայում ամիսներ տևած մասշտաբային հրդեհներից հետո 113 տեսակի կենդանիներին անհրաժեշտ է «շտապ օգնություն»: Այս մասին հայտնում է ВВС-ն:

«Ավստրալիան առանձնացրել է կենդանիների 113 տեսակ, որոնք շտապ օգնության կարիք ունեն այն բանից հետո, երբ նրանց բնակության միջավայրն ավերվել էր անտառային հրդեհների հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խոսքը 13 տեսակի թռչունների, 20 տեսակի սողունների, 5 անողնաշարավորների, 17 ձկնատեսակների և այլ կենդանիների մասին է:

Դիտարկումները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, հրդեհը հանգեցրել է ինչ-որ տեսակի ոչնչացման: Մասնագետների խոսքով՝ հատկապես օգնության կարիք ունեն կոալաները և վալաբիները:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ