Ինչպես Քոչարյանը քանդեց Կուկուռուզնիկը

2006 թվ.-ին քանդվեց մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը կամ այսպես կոչված «Կուկուռուզնիկ» -ը:

Հետադարձ հայացք նետենք և տեսնենք, թե ինչպես էր  1979 թվ.-ին՝ հանրապետության ղեկավարության մասնակցությամբ բացվում Երիտասարդության պալատը՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչ Պողոսյանի ամենահայտնի գործերից մեկը:

«Երիտասարդական պալատի կառուցման համար ընտրված վայրը շատ յուրահատուկ էր: Կարծես, ամֆիթատրոն լիներ, որի կենտրոնում գտնվում էր դոմինանտ բլուրը: Բլուրի շուրջ ստեղծվում էր էներգետիկ տարածություն,-ասում է Անահիտ Թարխանյանը՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը,-երիտասարդական պալատը ստեղծվեց այն ժամանակ, երբ արգելված էր ցանկացած մուտք դեպի ճարտարապետության արևմտյան աշխարհ:

Սա կարծես մի հնարավորություն լիներ՝ ժողովրդավարական աշխարհ ներխուժելու համար: Մոտենում էիր շենքին, «բարձրացնում էիր» երկաթյա վարագույրը եւ հայտնվում մեկ ուրիշ միջավայրում: Առջևումդ կանաչ գորգով պատված աստիճանն էր և դեպի վեր խոյացող հիմնասյուները: Բարձրանում էիր վերջին հարկը, մտնում էիր պտտվող սրճարանը և զգում էիր ազատության շունչը»: «Այն կառուցվել էր որպես ժողովրդավարական հանրության խորհրդանիշ, որում տեսնում էինք  նոր հորիզոններ, մտքի ազատություն: Ցավալի է, որ հետագայում, երբ Հայաստանն անկախացավ, հենց այդ հանրությունն էլ քանդեց այն, ինչ ստեղված էր իր համար»:

Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել «Կուկուռուզնիկ» -ի շենքը: 2010 թվ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց:  Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չիրագործվեց:

«Երիտասարդական պալատը ժողովրդի, մեր քաղաքի բնակիչների սեփականությունն էր, որը նման ճակատագրի չպետք է արժանանար»,- նշում է Հրաչ Պողոսյանը:

Ինչպես քանդվեց Երևանի սիմվոլների մեկը, կուկուռոըզնիկը։ Հարակից տների տասնյակ բնակիչներ, ծնողներ, հարսներ, թոռներ, մինչև հիմա բնակվում են ցաքուցրիվ եղած վիճակում, էստեղ էնտեղ, կիսակառույցներում։ Ահա քոչարյանական ժամանակների <բարքերը…>, թող նայեն ու հիանան նրան պաշտպանողները։

Posted by Xachatur Marozyan on Friday, October 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ