«Ինչո՞ւ պիտի ոստիկանի երեխան ուրիշ մանկապարտեզ գնա». վարչապետ Փաշինյան

Վարչապետը վերահաստատեց իր խոսքերը՝ ով կխոսչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ․  «Ես ասել եմ, որ ով կխոսչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ։ Ասել եմ իրավական խոչընդոտ, ի՞նչ եմ ակնարկել, որ եթե այս որոշումը վիճարկվի ՍԴ-ում, մենք դա այդպես կհամարենք, ինչու, որովհետև մենք ասում ենք՝ եկեք, գնանք ժողովրդին հարցնենք, ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտումը, եթե ուժ կա, որ ասում է՝ չէ, մենք ժողովրդին չենք ուզում հարցնել, ես պետք է հարցնեմ ՍԴ-ին,  ապա այդ իրավիճակում բխում է որոշակի հետևություն։

Ես այս ամբիոնից ասել եմ՝ ժողովրդի կամքի արտահայտմանը դե յուրե կամ դե ֆակտո խոչընդոտ հանդիսացող ուժերը․․․դե ֆակտոն ընտրակաշառքն է, աշխատանքից ազատելու սպառնալիքներն են․․․Ես ուզում եմ նաև ավելացնել, որ Հայաստանում երբեք չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով կիսում է 8-րդ տեղը Ֆրանսիայի հետ։ Էդ ինչի մասին են խոսում, Էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում, էդ ո՞ւմ բերանն ենք փակում»։

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ