Որքա՞ն կլինի կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Համաշխարհայյին տնտեսությունը և Հայաստանի տնտեսությունը որքա՞ն կազդվեն, եթե նոր կորոնավիրուսը տնտեսական ճգնաժամ ստեղծի։ Այս հարցը տվեց Արման Աբովյանը՝ կառավարությանը հարցեր տալու նիստի ժամանակ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ Չինաստանի տնտեսական աճը այս տարվա համար նախատեսվում է 6,6 տոկոս, և Bloomberg-ի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով այդ աճի ցուցանիշը կնվազի 1/4-ով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նախարարի, այն կարող է որոշակի ազդեցություն կրել միայն պղնձի գնի տատանումից, քանի որ Չինաստանին բաժին է ընկնում պղնձի համաշխարհային պահանջարկի կեսը։

Սակայն նախարարի խոսքերով՝ այդ ազդեցությունը չնչին է լինելու։

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ