Լավ վարսավիրը շատ ավելի է վաստակում, քան միջին բժիշկը և իրավաբանը․ Արման Աբովյան

«Չհամոզեցիք, պարոն Հարությունյան»,- այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ով դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։

Հարությունյանի խնդրի բարդությունն այն է, որ նախագծի համահեղինակ է ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։

Նախագծի միտքն այն է, որ արհեստագործական և այլ ուսումնարաններում պետք է նաև վճարովի տեղեր լինեն, քանի որ դրանց նկատմամբ պահանջարկ կա։ Աբովյանն ասաց, որ այս նախագիծը միանշանակ ընդունվելու է, և նպատակն է նաև միջին մասնագիտական ուսումը խրախուսելը։

«Մի բան էլ ասեմ` լավ դերձակը կամ լավ վարսավիրը այսօր ավելի շատ գումար է վաստակում, շատ-շատ գումար է վաստակում, քան միջին բժիշկը կամ միջին իրավաբանը»,- ասաց պատգամավորը։

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ