Վթարի արդյունքում մահացած շարքային զինծառայող Հայրապետ Նարինյանը Երեւանից էր՝ Նոր Արեշի բնակիչ:
20-ամյա Զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր:
Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Վթարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ՝
1.20-ամյա Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը ( 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ)
2. 20-ամյա Հրանտ Արայի Գասպարյանը (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ)
3. 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ)
4. 20-ամյա Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։