«Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության համար». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար:

Այս օրերին ընդունվելու է մի որոշում, որի արդյունքները ի հայտ են գալու այն ժամանակ, երբ որոշում ընդունողներին հանրությունը միգուցե և արդեն մոռացած լինի: Եվ այդ գիտակցումից ելնելով էլ, մենք պետք է որոշենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին և թոռներին, ինչպիսի մշակույթ ենք ուզում ձևավորել մեր շուրջը:

Մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև:

Մենք պետք է ընտրություն կատարենք սեփական և դիմացի առողջությունը հարգելու և սեփական եսը շատ կարճատև ամեն ինչից վեր դասելու միջև:

Մնացածի մասին` քվեարկությունից հետ:

Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար:Այս օրերին ընդունվելու է…

Posted by Arsen Torosyan on Tuesday, February 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ