Գառնիկ Իսագուլյանը ներողություն է խնդրում Սասուն Միքայելյանից

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ազգային ժողովի ոճրագործության ժամանակ Սասուն Միքայլելյանը ներկա է եղել, զենքն էլ կողքին, թող նա իրեն դրսևորեր:

Տեղեկացնում ենք , որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ին` ոճրագործության օրը, Սասուն Միքայելյանը Ազգային ժողովում չի եղել, այլ գտնվել է Էջմիածին քաղաքում, եղել է պատվիրակ Կաթողիկոսի ընտրության:

Սակայն փետրվարի 11-ին իր հարցազրույցներից մեկում Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ տեղի է ունեցել թյուրըմբռնում և վերջինս ներողություն է խնդրում  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից:

Նյութի աղբյուր՝ Ժողովուրդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ