Հիվանդներ այլևս չեն լինի, կլինեն պացիենտներ

Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի մեծածավալ փոփոխություն, որը մի շարք փոփոխություններ է կատարելու ներկայումս գործող կարգավորումներում։

Մասնավորապես, սահմանվելու են նաև բժշկական գաղտնիքի տնօրինման, օգտագործման և փոխանցման կարգավորումներ։ Բժշկական ծառայությունների դիմողների համար սահմանվելու են իրավունքներ և պարտականություններ և այլն։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Ավելին, օրենքում վերջնականապես հրաժարվել են «հիվանդ» հասկացությունից և այն փոխարինել են «պացիենտ» հասկացությամբ:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ