ՊՆ-ն պարզաբանումը՝ առողջական խնդիրներով տղային բանակ զորակոչելու մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։

Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան ըստ մեզ խնդիր ունի ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի գործելով լրիվ օրենքի սահմաններում։

ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։
Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։

Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք։

Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Monday, February 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ