Ինչից են անկել խոզերը․ անասնաբույժները հորդորում են զգույշ լինել և հետևել սանիտարահիգենիկ նորմերին

Վերջին օրերին ֆեյսբուքում շրջանառվում են սատկած խոզերի նկարներ, որոնք արվել են Երևանում։ Կենդանասեր Գայանե Ավագյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել վարակի աղբյուր հադիսացող իրավիճակին։ ՍԱՏՄ–ն արձագանքել է ահազանգին։

Ֆեյսբուքում երկու օր է տարածված էին երևանյան թաղամասերից մեկում արված  սատկած խոզերի նկարներ։  Կենդանասեր  Գայանե Ավագյանը պատկան մարմինների ուշադրությունն է  հրավիրել վարակի աղբյուր հադիսացող  իրավիճակին։ ՍԱՏՄ–ից պատասխանը չի ուշացել։

Կենդանասեր Գայանե Վանեցյանը  Հարավ- արևմտյան թաղամասում  իր շների հետ հերթական զբոսանքի ժամանակ Երրորդ գյուղ տանող ճանապարհին  նկատել է  մի քանի շների, որոնք  մի տեղում հավաքված  ինչ- որ բան են հոշոտել։  Մոտեցել է ու փոսի մեջ տեսել  սատկած խոզերի։

«Ուրեմն լրիվ դա միամիտ է ստացվել։ Երբ որ պտտվում էի, ուղղակի տեսա այդտեղ  շներ էին հավաքված, ինչ որ բան են ուտում ,  ինձ հետաքրքրեց  ինչ է կատարվում այդտեղ, մոտենում եմ ու ինչ տեսնում։ Փոս էր փորված,  մեջն էլ կիսակենդան  խոզեր։ Կեսը սատկած, կեսը լրիվ սատկած էլ չէին։ Շները դրանք ուտում էին»։

Գայանեն նկարները տարածել էր համացանցում և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել` վարակի տարածման  աղբյուրի վրա։

ՍԱՏՄ արագ արձագանքել է  օգտատիրոջ գրառմանը։ Կառույցի տեսուչները,  ծանոթանալով իրավիճակին, կատարել են հողածածկման ու ախտահանման աշխատանքներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ՍԱՏՄ  տեղեկատվության  և հասարակայնության  հետ կապերի բաժնի պետ  Անուշ Հարությունյանը։  Ենթադրվում էր, որ դա մեկ–երկու օրվա  դեպք էր և արդեն նեխման գործընթաց էր, ասում է․

«Այդ տարածքում շատ կային խոզաբուծարաններ և այսօրվանից այդ տնտեսություններում մենք վերահսկողություն ենք սկսել  հասկանալու համար, թե որտեղից են  հայտնվել այդտեղ  այդ   խոզուկները։ Հույս չունեմ, որ  կասեն, որ դա  մենք ենք արել, բայց գոնե վերահսկողություն կտանենք հասկանալու համար , արդյոք  հիվանդություններ կա՞ն,  արդյոք ինչ որ պրոցե՞ս է գնում։ Երևույթն ինքն այդպես տանել, շպրտել ու   առանց որևէ գործողություններ ձեռնարկելու  իհարկե դատապարտելի է և մենք պետք է պարզենք, թե որ կազմակերպությունն է   իրեն թույլ տվել նման խախտում»։

Թե խոզերն ինչից են սատկել, հայտնի չէ, ստուգիչ աշխատանքների արդյունքում կպարզեն, ասում է Անուշ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ