ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք տեղեկացված

Մուսուլմանները հավատում են, որ իսլամը ամենահին հավատի ամբողջական ու տիեզերական տարբերակն է, որը բացահայտվել է շատ վաղ շրջանում մարգարեների կողմից՝ ներառյալ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի: Մուսուլմանները գտնում են, որ Ղուրանը Աստծո վերջնական ու անփոփոխ բացահայտումն է: Ինչպես աբրահամյան մյուս կրոնները՝ իսլամը նույնպես սովորեցնում է, որ գոյություն ունի վերջին դատաստան՝ արդարամիտների համար դրախտի պարգևատրումով և մեղսավորների համար դժոխքի պատիժով:

Կրոնական գաղափարների ու պրակտիկայի մեջ են մտնում իսլամի Հինգ հիմնասյուները, որոնք երկրպագության պարտադիր գործողություններ են, և Իսլամական օրենքը (շարիա), որը բառացիորեն վերաբերում է կյանքի ու հասարակության բոլոր ոլորտներին՝ բանկային համակարգից ու կանանց բարեկեցությունից մինչև շրջակա միջավայր: Մեքքա, Մեդինա և Երուսաղեմ քաղաքները իսլամի երեք ամենասուրբ վայրերն են:

Աստվածաբանական տեսանկյունը մի կողմ դրած՝ համարում են, որ իսլամը պատմականորեն ծագել է մ.թ. վաղ 7-րդ դարում Մեքքայում[20], և մինչև 8-րդ դարը Ումայադ իսլամական խալիֆայությունը ձգվել է Ալ-Անդալուսից՝ արևմուտքում, մինչև Ինդոս գետը՝ արևելքում: Իսլամական ոսկեդարը վերաբերում է ավանդաբար 8-ից 13-րդ դարերի ժամանակաշրջանին՝ Աբբասի խալիֆայության ընթացքին, երբ պատմական մուսուլմանական աշխարհը գիտական, տնտեսական և մշակութային ծաղկում էր ապրում:

Մուսուլմանական աշխարհի ընդլայնումը ընդգրկել է տարբեր խալիֆայություններ, ինչպիսին է Օսմանյան կայսրությունը, առևտրականների ու միսիոններների կողմից դավանափոխության գործողություններ (դավա):

Spread the love
  •   
  •   
  •