180 միլիոնը կստանա նա ով կամուսնանա այս աղջկա հետ: Սակայն ոչ ոք դեռ նրան ամուսնության առաջարկ չի արել: Բայց ինչու: Գուցե դուք էլ փորձեք: Միլիարդատեր Սեսիլ Չաոն Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Բանը կայանում է նրանում, որ Ջիջին ավելի քան 10 տարի է, ինչ կապի մեջ է Շոն Իվ անունով աղջկա հետ։Բնական է, որ Սեսիլ Չաոն որպես ծնող իր երեխային երջանկություն է ցանկանում, այդ պատճառով որպես օժիտ իր դստեր համար պատրաստ էր տալ 40 միլիոն դոլար, իսկ 20 հազար անհաջող առաջարկությունների հետո, նա որոշեց գումարը բարձրացնել՝ հասցնելով 180 միլիոն դոլարի։Դուստրը կտրականապես հրաժարվում է հոր կամքին ենթարկվել և ամուսնանալ մի մարդու հետ, ով կընտրի իրեն բացառապես միայն գումարի համար։
Հարցազրույցներից մեկի ժամանակ Սեսիլն ասաց․«Ես չեմ ցանկանում խառնվել իմ դստեր անձնական կյանքին, ես միայն ուզում եմ, որ նա երջանիկ ամուսնություն ունենա և արդյունքում կարողանա ժառանգել իմ գործը»։
Ի պատասխան հորը` Ջիջին նամակ էր հրապարակել տեղի թերթերից մեկում, որում մասնավորապես գրել էր․«Հայրս կարծում է, որ հեշտ է հոմոսեքսուալությունից անցում կատարել հետերոսեքսուալություն։ Կարծում եմ, որ կամուսնանամ տղայի հետ այն ժամանակ, երբ ինքը ամուսնանա տղամարդու հետ։ Հոնկոնգում շատ հիանալի տղամարդիկ կան, բայց նրանք իմ համար չեն»: