Ուժեղացվել է «համաճարակային ֆիլտր»-ը. 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ չի թույլատրվել

Հանրապետությունում փետրվարի 10-ի տվյալներով կրթական հաստատություններում սուր շնչառական վարակներով պայմանավորված երեխաների բացակայությունը կազմել է 3,8 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում:

«Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8 տոկոս: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

ուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտր»-ը: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ