Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 10-ի` ժամը 17։00-ի դրությամբ, ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Այսօր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:

Համապետական ընտրություններին մասնակցելու մեկ հայտ է ներկայացվել. փաստաթղթեր է ներկայացրել «Անկախության սերունդ» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ