Վրաստանում վիճակը շատ ծանր է․ չի բացառվում, որ սննդի և բուժ սպասարկման խնդիրներ առաջանան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ Վրաստանից ինձ հետ կապ հաստատեցին բեռնատար ավտոմեքենաների վարորդները և հայտնեցին, որ արդեն գրեթե վեց օր գտնվում են Վրաստանում և չեն կարող հատել վրաց-ռուսական սահմանը, քանի որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Լարսը փակ է։

Մարդիկ, որոնք այժմ գտնվում են այնտեղ, հաղորդեցին, որ իրականում վիճակը շատ ծանր է, քանի որ չնախատեսված այս իրավիճակը իրենց կանգնացրել է լուրջ խնդիրների առջև, ընդհուպ չի բացառվում, որ սննդի և բուժ սպասարկման խնդիրներ առաջանան։

Իհարկե, իսկույն տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը(իմ ունեցած տեղեկություններով` արդեն հանդիպել են ՀՀ քաղաքացիներին),սակայն քանի որ վիճակն օրեցօր բարդանում է, ապա կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների այս խնդրի լուծման համար պետք է ներգրավվել նաև ԱԳՆ-ն, որը ուղիղ կապի միջոցով կփորձի ինչ-որ լուծում տալ։

Քիչ առաջ Վրաստանից ինձ հետ կապ հաստատեցին բեռնատար ավտոմեքենաների վարորդները և հայտնեցին, որ արդեն գրեթե վեց օր գտնվում…

Posted by Arman Abovyan on Monday, February 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ