«Նախագահը հո դիսպետչեր չի՞, որ օրվա պուտյովկեն ստորագրի, ասի՝ հաջողություն» ․ Գևորգ Պետրոսյան

«Ամեն ինչ չի կարելի դնել հանրաքվեի։ Կոնկրետ անձանց վերաբերյալ հանրաքվեների կազմակերպումը մեր երկրի համար շռայլություն է։ Որտե՞ղ է գրված, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանությանը․ սա խայտառակ մոտեցում է»,-այս մասինասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Այստեղ ինստիտուցիոնալ պայքար չկա․ կա պայքար հանուն ու ընդդեմ անձի»,- նշեց Գևորգ Պետրոսյանն ու հավելեց՝ «Այն մեղքերը, որ վերագրում են Թովմասյանին, եղել են այն ժամանակ, երբ Թովմասյանը ՍԴ-ում չի եղել։

Գոնե մի ամիս սպասեին՝ Վենետիկի պատասխանը գար։ Բայց հիմա Վենետիկի առաջ դռները փակում են, որովհետև գիտեն՝ իրենց ձեռնտու պատասխան չի լինելու»։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ