Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Վահագն Հայրապետյանի մենահամերգին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի մենահամերգին։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով։

Ծնվել է 1968թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Ջութակահար Կարո Հայրապետյանի  և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի որդին է:

Դպրոցական տարիներից զբաղվել է ջազ երաժշտությամբ: Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրային բաժինը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից:

Համագործակցել է բազմաթիվ լեգենդար երաժիշտների հետ: Նյու Օրլեանում թողարկել է «Love for sale», «Tripp to New Orleans» և «Bop it up» ձայնասկավառակները: Վիլնյուսում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային ջազային փառատոների` Լեհաստանի «Jazz Jamboree», Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի (1997-99թթ), Նյու Օրլեանի, Մոնրեալի և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և’ իր տրիոյի, և’ համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ: Ջազ է դասավանդել Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Երևանում:

2005թ. հիմնել է «Կատուններ» երաժշտական խումբը: Որոշ ժամանակ պարբերաբար մասնակցել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ամենամյա «Ապագայի ջազ» ծրագրին, որտեղ դասավանդել է և ելույթ է ունեցել հանրաճանաչ կոնտրաբասահար Արի Ռոլանդի և նրա խմբի հետ: Թողարկել է առաջին անհատական «Singin and Swingin» ձայնասկավառակը: Հեղինակել է «Խճճված զուգահեռներ» (2009թ.), «Եթե բոլորը» (2012թ.) ֆիլմերի երաժշտությունները և նոր նոր երաժշտական ձևավորում է տվել  «Շորն ու շորշորը» (1926թ.) ֆիլմին:

Վերջինս կատարվել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Եթե բոլորը» ֆիլմի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ