Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ ուրարտական ժամանակաշրջանից:Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով որոշ ավանդույթներ։
Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ:
«Հարսի կոշիկի մի զույգի գողություն» հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:
«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:
Հիշու՞մ եք
Posted by Teststart on Monday, December 17, 2018