Մահից հետո կյանք լինել չի կարող. ինչպե՞ս է դա բացատրվում

Ֆիզիկոս Շոն Քերոլը հայտնել է, որ մարդիկ պետք է հրաժարվեն հիմար նախապաշարմունքներից ու ուսումնասիրեն Տիեզերքը։ Տիեզերագետ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորը կարծում է, որ հանգուցյալ կյանքի մասին հիշել անգամ չի ստացվի, եթե ուսումնասիրենք ֆիզիկայի օրենքները։

Մահից հետո կյանք կարող էր գոյություն ունենալ, եթե գիտակցությունը առանձնացված լիներ ֆիզիկական մարմնից։

«Ոմանք վստահեցնում են, որ գիտակցության մի մասը պահպանվում է անգամ այն բանից հետո, երբ մեր մարմինները մահանում են ու բաժանվում ատոմների։ Սակայն այդ վարկածները ոչ մի նշանակություն չունեն, քանի որ հակասության մեջ են գտնվում ֆիզիկայի օրենքների հետ, որոնք ընկած են առօրյա կյանքի հիմքում ու ամբողջությամբ հասկանալի են»,- հայտնել է Քերոլը։

Որպես օրինակ նա բերում է դաշտային քվանտային տեսությունը, որտեղ ապացուցվում է, որ յուրաքանչյուր տիպի մասնիկի համար մի դաշտ գոյություն ունի։ Այսպես, Տիեզերքում բոլոր ֆոտոնները գտնվում են մի մակարդակի վրա, և բոլոր էլեկտրոնները ևս իրենց դաշտերն ունեն։ Եվ եթե մահից հետո կյանք գոյություն ունենար, ապա գիտնականները կհայտնաբերեին «հոգու մասնիկներ» ու «հոգու ուժեր»։

«Եթե իրականում այն ատոմներից ու գիտությանը հայտնի ուժերից կազմված չէ, ապա հոգին պարզապես չի կարող հաղթահարել մահը։ Մահից հետո կյանքի գոյությանը հավատալու համար, մեղմ աած, ֆիզիկան պետք է անտեսել»,- ասում է գիտնականը։

«Քվանտային տեսության շրջանակներում չեն կարող լինել «հոգու մասնիկների» ու «հոգու ուժերի» նոր մոդելներ, որոնք կփոխգործակցեն սովորական ատոմների հետ։ Կարիք չկա ագնոստիկ լինելու այն գաղափարների նկատմամբ, որոնք ամբողջապես անհամատեղելի են այն ամենի հետ, ինչ մենք գիտենք ժամանակակից գիտության մասին»,- ամփոփում է խոսքը ֆիզիկոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ